ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ, իրենց գնահատմամբ, Իրանն ամենայն հավանականությամբ չի արձագանքի Վաշինգտոնի վարչակազմի սպառնալիքներին։ Այս մասին գրում է The Washington Post (WP) պարբերականը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «հետախուզության վերլուծաբանները ներկայացրել են զեկույցներ, ըստ որոնց՝ Իրանը կարծում է, թե հակամարտությունում ինքն առավելություն ունի և այդ պատճառով դժվար թե արձագանքի ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին»։ Ինչպես հստակեցրել են աղբյուրները, ամերիկյան առաջնորդին արդեն «ծանոթացրել են այդ գնահատականներին»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահը պարբերաբար հանդես է գալիս Իրանի հասցեին ուղղված նոր սպառնալիքներով, բայց միևնույն ժամանակ խոսում է ամերիկյան կողմի և իսլամական հանրապետության իշխանությունների միջև շփումների պահպանման մասին։ «Իրանը հերքում է Թրամփի գրեթե բոլոր պնդումները», - ընդգծում է պարբերականը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև առայժմ տեղի է ունենում միայն «միմյանց հակասող պահանջների փոխանակում՝ Պակիստանի կառավարության միջնորդությամբ»։





























