ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում կայունություն չի բերել տարածաշրջան, այլ միայն քաոս է սերմանել, եգիպտական Al-Masry al-Youm կայքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Կարծում եմ՝ բոլորը տեսնում են, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում ո՛չ խաղաղություն է բերել, ո՛չ էլ կայունություն, այլ միայն քաոս է սերմանել։ Կարծում եմ՝ տրամաբանական կլինի, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր վերանայի իր քաղաքականությունը ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ»,- նշել է իրանցի դիվանագետը։





























