Քուվեյթի Ալ-Ահմադի նավահանգստի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհի մի քանի օջախներ են բռնկվել։ Այս մասին տեղեկացրել է Քուվենթի Kuwait Petroleum Corporation (KPC) պետական կորպորացիան:
«Ալ-Ահմադի նավահանգստի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի ուղիղ հարվածին: Առաջացել են հրդեհի մի քանի օջախներ, որոնք հրշեջ խմբերն այժմ փորձում են մարել»,- նշվել է կորպորացիայի հաղորդագրությունում, որը տարածել է KUNA գործակալությունը: KPC-ում ավելացրել են, որ առկա տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետեւանքով զոհեր չկան:





























