Ապրիլի 6-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնում առաջադրել է ԿԲ գործող նախագահ Մարտին Գալստյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրել է իշխող կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: Գալստյանը ներկայացրել է վերջին 7 տարիների ընթացքում (2020 թվականից մինչև 2026-ի սկիզբ) ԿԲ-ի իրականացրած գործունեությունը։




























