Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում. նա բուժում է ստանում Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական հետախուզական տվյալներին, որոնք փոխանցվել են Պարսից ծոցի երկրների ղեկավարությանը։

Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ հետախուզական ծառայությունների՝ նա ի վիճակի չէ կառավարել Իրանը։

Թերթը նաև ընդգծում է, որ սա առաջին դեպքն է ամերիկա-իսրայելական գործողության մեկնարկից ի վեր, երբ բացահայտվում է Խամենեիի գտնվելու վայրը։ Ենթադրվում էր, որ նա ծանր վիրավորվել էր դեռևս փետրվարի 28-ի առաջին հարվածների հետևանքով և այդ ժամանակից ի վեր հրապարակային ելույթներով հանդես չէր եկել։