Թեհրանի արևմտյան արվարձաններում գտնվող Շահրյար շրջանի վրա կատարված հարվածի հետևանքով առնվազն ինը մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի փոխնահանգապետը։
«Առնվազն ինը մարդ, այդ թվում՝ վեցամյա երեխա և երեք կին, զոհվել են Շահրյար շրջանի Վաին քաղաքի բնակելի թաղամասում հրթիռային հարվածի և արկի հետևանքով։ Շարունակվում են փլատակների մաքրման և դեպքի վայրում օգնություն ցուցաբերելու աշխատանքները», - նրա խոսքերն է մեջբերել YJC լրատվական գործակալությունը։
Տասնհինգ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Փրկարարական ծառայությունները շարունակում են մաքրել փլատակները։


























