Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Կատարական հեռուստաալիքի տվյալներով՝ թիրախում եղել է սրճարան, իսկ հարվածը հասցվել է հրադադարի մասին հայտարարությունից ժամեր առաջ։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությունը չի տարածվում Լիբանանի վրա։