Պատերազմի 40 օրվա ընթացքում Իրանից և Լիբանանից արձակված հազարավոր հրթիռներն ու արկերը զգալի վնաս են հասցրել Իսրայելին։ Այս մասին հայտնում է «Ynet»-ը։
Զոհերի թիվը հասել է 42-ի։
Իրանի ուղղակի հարվածների հետևանքով զոհվել է 22 մարդ, մարտերում զոհվել է 12 զինծառայող, մեկ խաղաղ բնակիչ մահացել է սեփական զորքերի կրակից, իսկ 7 հոգի էլ մահացել է պատերազմի հետ կապված դժբախտ պատահարների կամ բժշկական միջադեպերի հետևանքով։
Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմի սկզբից ի վեր հիվանդանոցներ է տեղափոխվել 7451 մարդ։
Վիրավորների թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։





























