Իրանում հիշատակի միջոցառումներ են անցկացվում, որոնք նվիրված են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության 40-րդ օրվան, հաղորդում է Pars Today-ը։
Իրանի ողջ տարածքով մեկ բողոքի ակցիաներ են ընթանում:
Թեհրանում կայացած հիշատակի արարողությանը մասնակցել է նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում բանակցություններ կընթանան Իրանի հետ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Միևնույն ժամանակ, Իրանը հերքել է այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։
Ապրիլի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության եկան հրադադարի շուրջ։ Իսրայելը նույնպես միացավ այս համաձայնագրին, սակայն հրաժարվեց դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հասցվող հարվածները։



























