Հակառակորդի հարձակումների հետևանքով ամբողջ երկրում զոհերի թիվն անցել է 3000-ը։ Այս մասին Mizan լրատվականին հայտնել էԻրանի Դատական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադին։

«Մարմինների մոտ 40%-ը դժվար էր նույնականացնել։ Այդուհանդերձ, օգտագործելով կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները, ի վերջո հաջողվեց ճանաչել նրանց և մարմինները հանձնել ընտանիքներին», - նշել է նա