Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլին հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի հաստատումը «սխալ» էր, հայտնում է The Times of Israel-ը։

Նա կասկած է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարը երկար կտևի։

«Կարծում եմ՝ այս պահին զինադադարի կնքումը սխալ էր»,- ասել է Շիկլին։ Նա հրադադարի պահպանման հավանականությունը գնահատել է «50%»։