Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքված երկշաբաթյա զինադադարը։ Այս մասին ասված է 14 երկրների ղեկավարների և Եվրոմիության ղեկավարության համատեղ հայտարարության մեջ։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Պակիստանին և բոլոր ներգրավված գործընկերներին՝ այս կարևոր համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։
Այժմ անհրաժեշտ է հասնել առաջիկա օրերին պատերազմի շուտափույթ և վերջնական դադարեցմանը։ Դրան հնարավոր է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով։
Մենք հորդորում ենք շուտափույթ առաջընթաց գրանցել բանակցությունների միջոցով էական կարգավորման հասնելու ուղղությամբ։
Դա վճռորոշ նշանակություն կունենա Իրանի քաղաքացիական բնակչության պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ Սա կարող է կանխել համաշխարհային լուրջ էներգետիկ ճգնաժամը։
Մենք աջակցում ենք այս դիվանագիտական ջանքերին։ Այդ նպատակով մենք սերտ կապի մեջ ենք Միացյալ Նահանգների և մյուս գործընկերների հետ։
Կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Լիբանանին, պահպանել հրադադարի ռեժիմը։ Մեր կառավարությունները իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման գործում», - նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ռումինիայի, Դանիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Իսպանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների, Շվեդիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի ղեկավարը:
ԱՄՆ-ն Եվրոպայից պահանջում է օգնել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում․ Bloomberg



























