Հրադադարի համաձայնագրի շրջանակում Իրանը սահմանափակելու է Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը՝ օրական թույլատրելով առավելագույնը 15 նավի տեղաշարժ։ Այս մասին Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ TASS գործակալությանը հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։

«Հրադադարի գործող ռեժիմի պայմաններում Հորմուզի նեղուցով օրական կարող է անցնել մինչև 15 նավ։ Երթևեկությունն իրականացվելու է բացառապես Իրանի համաձայնությամբ և հատուկ ընթացակարգի պահպանմամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հսկողության ներքո գործող այս նոր կարգի մասին տարածաշրջանի երկրներն արդեն պաշտոնապես տեղեկացվել են։ Նախկին կարգավիճակին վերադարձ չի լինելու», — հայտարարել է աղբյուրը։