Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ խաղաղության բանակցությունների համար, հաղորդում է Pars Today-ը։
Խատիբզադեն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, համաձայն իր պարտավորությունների, պետք է դադարեցնի Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա։
«Տարածաշրջանում ցանկացած խաղաղություն պետք է ներառի Լիբանանը, և առաջիկա ժամերը կարևոր են։
Իրանը երեկ գիշեր հրադադարի խախտումներին պատասխանելու եզրին էր։ Պակիստանը միջամտեց և հաղորդագրություններ փոխանցեց, որ ԱՄՆ-ն հետևում է Իսրայելին», - նշել է Իրանի փոխարտգործնախարարը։



























