Պակիստանի վարչապետը և բանակի հրամանատարը հայտարարել են, որ «բարձր են գնահատում բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը» մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվելիք բանակցություններից առաջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Երկու առաջնորդներն էլ գոհունակություն են հայտնել մինչ այժմ ձեռք բերված լարվածության թուլացման կապակցությամբ և ընդգծել են, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղությունը և հրադադարը»,- ասվում է վարչապետ Շեհբազ Շարիֆի գրասենյակի տարածած հայտարարության մեջ՝ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ վարչապետի հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելը, որը միացել էր համաձայնագրին, հայտարարել է, որ այն չի վերաբերում Լիբանանին, թեև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հրապարակային հակառակ հայտարարությանը։

Իրանը Լիբանանի վրա շարունակվող հարվածներն անվանել է հրադադարի մասին համաձայնագրի՝ ամենաբարձր մակարդակով կոպիտ խախտում։