Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջի Ասիֆի գրառումը սոցցանցերում, որում նա, ինչպես տեղեկացվել է, Իսրայելն անվանել է «անեծք մարդկության համար», ամենայն հավանականությամբ, հանվել է, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Դա տեղի է ունեցել  Իսրայելի արձագանքի ֆոնին. երկրի վարչապետի գրասենյակը նախարարի հայտարարությունն անվանել է «զայրացուցիչ»։

«Դա հայտարարություն չէ, որը կարող է հանդուրժվել որեւէ կառավարության կողմից, մանավանդ այն երկրի կողմից, որը հայտարարում է իր չեզոք դերի մասին խաղաղության ապահովման գործում»,- նշվել է Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ սոցցանցերում արված հրապարակման մեջ։

Տեղեկացվել է, որ X-ի իր գրառման մեջ Ասիֆը Իսրայելին մեղադրել է ողջ Մերձավոր Արեւելքում խաղաղ բնակիչների սպանությունների մեջ։

«Սկզբում Գազան, հետո՝ Իրանը, հիմա էլ՝ Լիբանանը. արյունահեղությունը շարունակվում է անդադար»,- իբր հայտնել է Ասիֆը։