ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Իրաքի իշխանություններին պատասխանատվության ենթարկել Բասրայում Քուվեյթի հյուպատոսության վրա հարձակմանը ներգրավված բոլոր անձանց, նշվել է գերատեսչության հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները դատապարտում է այս հարձակումը ամենավճռական ձեւով։ Իրաքի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի եւ վերացնի հարձակումն իրականացրած իրաքյան ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են օգտագործել Իրաքի տարածքը տարածաշրջանն ահաբեկելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։

Միջադեպք տեղի է ունեցել ապրիլի 7-ին. մի խումբ իրաքցիներ հավաքվել են հյուպատոսության դիմաց՝ բողոքելու Քուվեյթի տարածքն ԱՄՆ ռազմական գործողությունների համար օգտագործելու դեմ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։