Ավստրալիան կարող է ռազմանավ ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, եթե կառավարությունն այդ մասին որոշում կայացնի։ Այս մասին ABC-ին տված մեկնաբանության մեջ հայտնել է Ավստրալիայի զինված ուժերի հրամանատրար, ծովակալ Դեւիդ Ջոնսթոնը։
«Ես լիովին վստահ եմ, որ մենք կարող ենք այնտեղ ռազմանավ ուղարկել ներկայիս պայմաններում։ Ես կասկած չունեմ, որ մեր նավատորմը կարող է գործելու Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակում»,- ասել է նա։
Իր հերթին, փոխվարչապետ Ռիչարդ Մարլզը ընդգծել է, որ Ավստրալիայի ներգրավվածությունը նավագնացության անվտանգության ապահովման գործում «շարունակում է քննարկվել», եւ վերջնական որոշումը կախված կլինի գործընկերների հետ խորհրդակցություններից։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին նախագահ Թրամփը հայտարարեց երկշաբաթյա հրադադարի մասին. կողմերը համաձայնեցին բացել Հորմուզի նեղուցը, որով մինչեւ հակամարտությունը անցնում էր նավթի համաշխարհային արտահանման մոտ մեկ հինգերորդը։ Թեհրանը համաձայնել է դադարեցնել «պաշտպանական գրոհները»՝ պայմանով, որ դադարեցվեն նաեւ Իրանի դեմ հարվածները։



























