ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ կթռչի Պակիստանի մայրաքաղաք Իալամաբադ՝ ղեկավարելով ամերիկյան պատվիրակությունը, նպատակը բանկացություններն են Իրանի հետ, այս մասին վկայում է նրա նախնական ժամանակացույցը։

Նշվել է, որ Վենսը Պակիստան կթռչի Էնդրյուս ավիաբազայից։ Ամերիկյան պատվիրակության ժամանման ժամանակը դեռ չի նշվում։

Բանակցությունները, ինչպես սպասվում են, տեղի են ունենալու շաբաթ առավոտյան (տեղի ժամանակով)։ Միացյալ Նահանգները կներկայացնեն նաեւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։