Իսլամաբադի Serena հյուրանոցը, որտեղ տեղավորվելու են ԱՄՆ եւ Իրանի պատվիրակությունները, զբաղված կլինի մինչեւ կիրակի երեկո, տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Բանակցությունների սահմանված ժամանակացույց դեռեւս չկա։
«Մենք ազատում եւ ստուգում ենք սենյակները՝ սպասելով պատվիրակությունների ժամանմանը»,- ՏԱՍՍ-ին ասել է հյուրանոցի աշխատակիցը՝ ավելացնելով, որ հյուրանոցը դեռեւս չգիտի, թե արդյոք Serena-ն կծառայի որպես բանակցությունների պաշտոնական վայր։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են վիճելի հարցերի մեծ մասը, եւ Իրանի 10 կետից բաղկացած առաջարկները համարվում են «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։ Դրանք ներառում են չհարձակման սկզբունքը, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, ուրանի հարստացումը իրանական տարածքում, պատժամիջոցների վերացումը եւ ԱՄՆ ուժերի դուրսբերումը տարածաշրջանից։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդես է եկել որպես միջնորդ կողմերի միջեւ՝ պատվիրակություններին հրավիրելով Իսլամաբադ։



























