Իրանը կպահանջի ռեպարացիաներմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների պատճառած վնասի համար, իսկ եթե նրանք հրաժարվեն, այն կփոխհատուցվի՝ բռնագրավելով նրանց ակտիվներն ու ունեցվածքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին։
«Մենք նրանց կստիպենք վճարել։ Եթե նրանք չվճարեն, մենք գիտենք, թե ինչպես փոխհատուցում ստանալ նրանց ակտիվներից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ փոխհատուցում պետք է վճարեն ոչ միայն ԱՄՆ-ը եւ Իսրայելը, այլեւ բոլոր երկրները, որոնք աջակցել են նրանց։ Նա նշել է, որ միայն Թեհրանում ավերվել է 37 հազար տուն, ինչպես նաեւ բազմաթիվ հիվանդանոցներ եւ համալսարաններ։
Ներկայացուցիչը հիշեցրել է, որ ռեպարացիաների մասնին կետը Իրանի տասը կետից բաղկացած հրադադարի ծրագրի մի մասն է, որը Վաշինգտոնն ընդունել է որպես բանակցությունների «աշխատանքային հիմք»։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկշաբաթյա զինադադարի մասին. Իրանը համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը եւ դադարեցնել «պաշտպանական հարձակումները», մինչդեռ ԱՄՆ-ը համաձայնել է դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները կլինեն ուղիղ։



























