Լիբանանում սննդամթերքի գները կտրուկ աճել են Իսրայելի հետ լարվածության սրման սկսվելուց ի վեր մեկ ամսվա ընթացքում, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի երկրի գծով տնօրեն Ալիսոն Օմանը։

Նրա խոսքով՝ բանջարեղենի գները բարձրացել են ավելի քան 40 տոկոսով, իսկ հացի գները՝ 17։ Միեւնույն ժամանակ, տնային տնտեսությունների եկամուտները նվազել են, մինչդեռ պահանջարկը մեծանում է շարունակվող տեղահանության պայմաններում։ «Այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես տեղահանության ճգնաժամ չէ։ Այն արագ վերածվում է պարենային անվտանգության ճգնաժամի»,- ընդգծել է նա։