Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումը որակել է որպես ռազմական հանցագործություն, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

«Ամերիկացիները, երբ Ժնեւում բանակցություններն ընթանում էին, դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա, որի արդյունքում սպանվեցին երկրի գերագույն առաջնորդը, մի խումբ հրամանատարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ անմեղ քաղաքացիական անձինք»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ եւ Իսրայելի գործողությունները «անօրինական ռազմական գործողություններ եւ ռազմական հանցագործություններ են Իրանի ժողովրդի դեմ»։