«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը շարժման մարտիկներին անվանել է անհաղթահարելի խոչընդոտներ, որոնք կործանում են Իսրայելի երազանքներն ու ձգտումները, հաղորդում է «Ֆարս»-ը։
«Դիմադրությունը շարունակվում է մինչև վերջին շունչը։ Երիտասարդության՝ մարտադաշտում մնալու վճռականությունը հույսի և արժանապատվության աղբյուր է, որը ամրապնդում է մեր հայրենիքն ազատագրելու և մեր արժանապատվությունը պահպանելու մեր վճռականությունը։
Իսրայելցի թշնամին սպառնում է միայն հուսահատությունից դրդված։ Չորեքշաբթի օրը թշնամին արյունալի հանցագործություններ է կատարել Լիբանանում՝ տեղում գործելու իր անկարողությունը թաքցնելու համար։ Սակայն լիբանանցի ժողովուրդը մնացել է անսասան», - նշել է Քասեմը։



























