Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը բխում է աշխարհի բոլոր երկրների շահերից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը՝ մեկնաբանելով տարածաշրջանում նավագնացության սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Հորմուզի նեղուցը ապրանքների և էներգակիրների լոգիստիկայի կարևորագույն միջազգային առևտրային երթուղի է։ Այնտեղ անվտանգության, կայունության և անխափան նավագնացության պահպանումը բխում է միջազգային հանրության շահերից», - ընդգծել է նա։
Դիվանագետը շահագրգիռ կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վերահաստատել է, որ Պեկինը պատրաստ է «դրական և կառուցողական դեր խաղալ» ճգնաժամի կարգավորման գործում։





























