Իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել Բինթ Ջբեյլի շրջանում մարդասիրական առաքելություն իրականացնող Լիբանանի Կարմիր խաչի բրիգադին։ Հարվածի հետևանքով զոհվել է բուժակ Հասան Բադավին, ևս մեկ բուժաշխատող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կազմակերպությունից հայտնել են, որ մինչև մեկնելը նախապես կապ են հաստատել ՄԱԿ-ի խաղաղապահների հետ և համաձայնեցրել բոլոր քայլերը՝ անվտանգ երթուղով շարժվելու համար։





























