Իսրայելի իշխանություններն ու ընդդիմությունը ձգտում են Անկարային հռչակել որպես նոր թշնամի։ Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իրանից հետո Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Նեթանյահուի վարչակազմը, այլև ընդդիմության որոշ ներկայացուցիչներն, օգտագործելով քաղաքական հռետորաբանությունը, փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր թշնամի»,- նշել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳ նախարարը Լիբանանում Իսրայելի ագրեսիվ գործողությունները որակել է որպես էքսպանսիոնիստական քաղաքականության մաս, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ բախման։ Նա հավելել է, որ Գազայի, Լիբանանի և ողջ տարածաշրջանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հակասում է Իսրայելի ծավալապաշտական ծրագրերին և վերջինիս դնում է անհարմար դրության մեջ։





























