Ռուս-ուկրաինական սահմանի հատման ապօրինի փորձի ժամանակ՝ նոյեմբերի 26-ի գիշերը, պետական սահմանից 5 մետրի վրա գնդակահարվել է մի ուկրաինացի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով ուկրաինական իրավապահներին, տղամարդը կցաթափքով «Նիվա» մեքենայով փորձել է հատել ռուս-ուկրաինական սահմանը եւ ապօրինաբար հայտնվել Խարկովի մարզում:

Համաձայն օպերատիվ տեղեկատվության, նախքան տղամարդուն գնդակահարելը՝ ռուսաստանի սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել, որին սահմանախախտը չի արձագանքել: Ուկրաինացին մահացել է պարանոցին ստացած հրազենային վնասվածքից։ Ավելի ուշ պարզվել է, որ նա փորձում էր ապօրինաբար Ուկրաինա ներմուծել սարքավորումներ:

Ուկրաինական կողմն արդեն տեղեկացված է միջադեպի մասին: