Թերթը գրում է, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանի` անցյալ շաբաթ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ որպես այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածու ներկայացվել է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ համամասնական ընտրացուցակով Աժ պատգամավոր դարձած Մանվել Բադեյանը: Նա կփոխարինի Տ. Արզաքանցյանին:
«Սակայն, մեր տեղեկություններով, Բադեյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել տեղի ՀՀԿ-ականների կողմից: Վերջիններս շվարել են, քանի որ նրան լավ չեն ճանաչում մարզում, ուստի դժվար է լինելու պատգամավոր դարձնելը: Արագածոտնում եւս Տ. Սարգսյանը չի կարողացել վերջնական հայտարարի բերել ՀՀԿ-ականներին: Նախնական տեղեկություններով` ՀՀԿ շտաբը համակարգելու է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրին:
Սակայն նման նկրտումներ ունի նաեւ Թալինի նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Ընդ որում, Մնացականյանն աչք ունի նաև Աժ պատգամավորի մանդատի վրա»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























