Թեհրանի հետ դիմակայության ֆոնին Թել Ավիվը հայտնվել է չափազանց բարդ կացության մեջ, ինչի պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է նույնիսկ դիմել միջուկային զենքի կիրառմանը։ Այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը՝ Դենիել Դևիսի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։

Միրշայմերը պարզաբանել է, որ Իսրայելի ղեկավարությունը Թեհրանը դիտարկում է որպես գոյաբանական սպառնալիք, սակայն հասկանում է, որ այս փուլում ի վիճակի չէ հաղթանակ տանել նրա նկատմամբ։ Ըստ պրոֆեսորի՝ հայտնվելով նման «ծանր իրավիճակում»՝ Թել Ավիվը կարող է դիմել ծայրահեղ քայլերի։

«Սա մեզ կրկին վերադարձնում է այն մտքին, որ ի վերջո իսրայելցիները կարող են մտածել միջուկային զենքի կիրառման մասին»,- նշել է վերլուծաբանը։