Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ Գիլա Գամլիելը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկայում կարող է հեռախոսազրույց ունենալ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակային ռադիոն։
Միևնույն ժամանակ, լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Բեյրութը նման զրույցի մասին «որևէ տեղեկություն չունի», և հնարավոր շփումը պաշտոնապես դեռ չի հաստատվել։





























