«NetBlocks» միջազգային մոնիթորինգային ծառայության տվյալներով՝ Իրանում արդեն 47 օրից ավելի է, ինչ համացանցի հասանելիությունը գրեթե ամբողջությամբ դադարեցված է։

Կազմակերպությունը շեշտում է, որ այս անջատումը տևում է շուրջ 48 օր (ավելի քան 1128 ժամ)՝ դառնալով դիտարկումների պատմության մեջ համացանցի ամենատևական ու լայնամասշտաբ ընդհատումը։

Կապի նման խիստ սահմանափակումները երկրում մտցվել են տարածաշրջանային հակամարտության սրման ֆոնին և շարունակվում են մինչ օրս։