Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը՝ որևէ խոսք չնշելով Աունի և Իսրայելի վարչապետի միջև հնարավոր շփումների մասին, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի առաջնորդները հինգշաբթի օրը հանդիպում կանցկացնեն, որն առաջինը կլինի վերջին տասնամյակների ընթացքում:
Սակայն լիբանանցի երկու պաշտոնյաներ հայտնել են, որ Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատունը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին, որ Աունը չի պատրաստվում բանակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։





























