Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայից։

Թուրքական Turkiyegazetesi կայքի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, խոսելով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունից, անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ այն անվանելով «դիվանագիտական մոդել»։ Ըստ Ֆիդանի, Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար լուրջ ջանքեր է գործադրում։ Նա շեշտել է, թե Վաշինգտոնում համաձայնության եկած խաղաղության պայմանագրին մեկ–երկու քայլ է մնացել։

«Մենք տեսնում ենք, որ երկու կողմն էլ անկեղծ են։ Ադրբեջանի կողմից իրականացվելիք խաղաղությունը տարածաշրջանի ժողովուրդների համար կարեւոր կայունության դուռ է բացելու։

Վերջնական ստորագրությունով  Հայաստան–Թուրքիա եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորում, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ոլորտում շատ լուրջ արդյունքներ են կանխատեսում։ Տարածաշրջանի կապերն ուժեղացնելու տեսանկյունից Թուրքիայի համար « Զանգեզուրի միջանցքը» շատ կարեւոր է։ Այդ հարցով ԵՄ–ի հետ սերտ կապերի մեջ ենք։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, տարածաշրջանում մեծ ու դրական զարգացում կլինի»,–ասել է Ֆիդանը։