Ուկրաինան Բրյուսելի միջոցով հայտնել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները վերսկսելու պատրաստակամության մասին, X սոցիալական ցանցում գրել է Հունգարիայի վարչապետի պաշտոնը լքող Վիկտոր Օրբանը։
Ըստ նրա, Ուկրաինան խոստացել է վերսկսել նավթի մատակարարումներն արդեն երկուշաբթի օրը՝ միևնույն ժամանակ պայման դնելով, որ Հունգարիան հանի ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը։
«Հունգարիայի դիրքորոշումը չի փոխվել. չկա նավթ՝ չկա փող։ Հենց նավթի մատակարարումները վերականգնվեն, մենք այլևս չենք խոչընդոտի վարկի հաստատմանը։ Վարկի վճարումը Հունգարիայի վրա ֆինանսական բեռ կամ պարտավորություն չի դնում»,- գրել է Հունգարիայի հեռացող վարչապետը։
Ռուսաստանյան նավթի մատակարարումները Հունգարիա և Սլովակիա դադարեցվել էին հունվարի 27-ին։ Ըստ Ուկրաինայի հայտարարության, պատճառը ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի հարվածն էր։