Շվեդիայի կառավարությունը դիտարկում է վառելիքի նորմավորման (չափաբաժնով տրամադրման) ներդրման հնարավորությունը՝ հաշվի առնելով Իրանի հետ պատերազմի «զգալի ազդեցությունը» երկրի տնտեսության վրա. հայտնում է ntv-ն:

«Մենք պատրաստ ենք դրան և անհրաժեշտության դեպքում կհայտարարենք դրա մասին պատշաճ ժամանակին»,- հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:

Ըստ վարչապետի՝ շվեդական տնտեսության վրա պատերազմի ազդեցությունը վերջին շրջանում ուժեղացել է. սկզբնական «սահմանափակ հետևանքները» դարձել են «զգալի», և գոյություն ունի գնաճի բարձրացման ու տնտեսական աճի դանդաղման ռիսկ:

Ֆինանսների նախարար Էլիզաբեթ Սվանտեսոնը հիշատակել է «շատ ու շատ երկար ժամանակվա ընթացքում վատթարագույն էներգետիկ ճգնաժամի» մասին: Նա ասել է, որ տևական պատերազմի դեպքում «կարելի է դիտարկել վառելիքի չափակարգման հարցը, սակայն սկզբնական շրջանում մենք հանդես կգանք վառելիքի խնայողաբար օգտագործման հանձնարարականներով»: Նա հավելել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի հասարակական տրանսպորտին: Բացի դրանից, ըստ ֆինանսների նախարարի, երկրին, հնարավոր է, անհրաժեշտ լինի ավելացնել էներգիայի սեփական արտադրությունը: Որպես տարբերակներ նա նշել է արևային, քամու, հիդրո- և ատոմային էներգետիկան: