Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքի եթերում խոսել է այն մասին, թե իր կարծիքով ինչն է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը։
Նա հավատացնում է, թե իրանցի բանակցողները հաճախ տարաձայնություններ են ունենում երկրի ներսում գտնվող այլ ուժերի հետ, ինչը լրջորեն սահմանափակում է խաղաղ բանակցությունների շրջանակը։
«Կոշտ գծի կողմնակիցների թվում են ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաները, այլև գերագույն առաջնորդը և նրա խորհուրդը։ Բացի դրանից, կա քաղաքական դասը՝ արտգործնախարարը, նախագահը, մագնատների խոսնակները։ Այդ մարդիկ ևս կոշտ գծի կողմնակիցներ են, սակայն նրանք նաև հասկանում են, որ երկրին տնտեսություն է պետք։ Այդ պատճառով մենք լարվածություն ենք տեսնում», - շարունակել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լրջորեն» է տրամադրված գործարքի կնքմանը։
«Կարծում եմ՝ նրանք անկեղծորեն մտադիր են դուրս գալ այն քաշքշուկից, որում հայտնվել են։ Իրանն ուներ նույն խնդիրները. մի քանի ամիս առաջ նրանց երկրում անկարգություններ էին։ Բոլոր այն խնդիրները, որոնք Իրանն ուներ մինչև այդս հակամարտության սկիզբը, դեռ գոյություն ունեն, և դրանց մեծ մասը սրվել է։ Իսկ հիմա նրանց մոտ մնացել է հրթիռների միայն կեսը, չկա ոչ մի գործարան, ոչ մի ռազմածովային նավատորմ, չկան ռազմաօդային ուժեր։ Ամեն ինչ ավերված է։ Այնպես որ, նրանք թուլացել են»,- նշել է Ռուբիոն։
Այն հարցին, թե ինչ կլինի, եթե գործարքը չկայանա, նա պատասխանել է. «Ճնշումը Իրանի վրա չափազանց մեծ է, և ես կարծում եմ, որ այն կարելի է էլ ավելի ուժեղացնել»։



























