ԵՄ ԱԳ նախարար Քեթրին Էշտոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում եւ հիմա հերքում է տեղեկությունները, թե իբր փող է ստացել Խորհրդային Միությունից, երբ գանձապահ է եղել միջուկային զինաթափմանն ուղղված բրիտանական ընկերությունում: Ինչպես գրում է «Թայմս»-ը, բրիտանական անկախության կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆերիշը հայտարարել է, որ Էշտոնը գանձապահ է եղել այն ժամանակ, երբ ընկերությունը հսկա նվիրատվություններ է ստացել, եւ հրաժարվել է նշել աղբյուրները:

Ի պատասխան, Էշտոնի ներկայացուցիչը հայտնել է խորհրդարանին, որ բարոնեսսա Էշտոնը հեռացել է այդ ընկերությունից 1983 թվականին եւ մինչ օրս որեւէ կերպ չի մասնակցել այդ կազմակերպության գործունեությանը: Իր աշխատելու տարիներին, նա երբեք չի եղել ԽՍՀՄ-ում եւ գումար չի ստացել խորհրդային աղբյուրներից: Նա առաջին անգամ Ռուսաստան այցելել է, երբ եղել է Առեւտրի գծով եվրակոմիսար:

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարի պաշտոնում նրա թեկնածությունը հաստատելու հարցի քննարկումը սկսվելու է 2010 թվականի հունվարին, սակայն իր պարտականությունների կատարամանը նա պետք է անցնի արդեն դեկտեմբերի 1-ից: