Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են դեկտեմբերի 2-ից 6-ը Հայաստանի ԱԺ նախագահի՝ Կորեա կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի վերջին ժամանակաշրջանում առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կորեայի Հանրապետություն` զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում նրանք հատկապես կարեւորել են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, որի համար անհրաժեշտ են համարել երկու երկրների գործարարների միջեւ շփումների խրախուսումը: