Հայաստանի կառավարությունը մոտ 42 միլիոն դրամ է հատկացրել թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման համար:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կառավարությունը Հայաստանի ֆինանսների նախարարին պարտավորեցրել է 2009թ. դեկտեմբերի 6-ին թիվ 8 եւ 25 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու եւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կանխիկ ձեւով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 31 մլն 199 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը` 12 մլն 93 հազար դրամ:
Հիշեցնենք, որ թիվ 8-ում առաջադրվել է անկուսակցական Կորյուն Նահապետյանը, իսկ թիվ 25-ում՝ ԲՀԿ անդամ Մխիթար Հարությունյանը:




























