Իսպանիայի գերագույն դատարանը փակել է դատավոր Բալտասար Գարսոնի գործը, ում մեղադրում էին 30-ականների քաղաքացիական պատերազմի ընթացքում Ֆրանկոյի եւ հանգուցյալ այլ գործիչների կողմից գործված հանցանքները հետաքննելիս լիազորությունները գերազանցելու մեջ: Նրանց դեմ գործը Գարսոնը հարուցել էր մի քանի տարի առաջ:

Դատավորին մեղադրում էին 77 թվականից ի վեր համաներման օրենքի խախտման, կողմնակակալության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաեւ  հասարակության մեջ լարում ստեղծելու փորձի համար, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Նշենք, որ սա դատավորի նկատմամբ  արդեն երրորդ գործն է: Առաջին գործի կապակցությամբ` հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման համար,  դատարանը  Գարսոնին  արգելել էր 11 տարի զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Երկրորդ գործի ժամանակ` ավելի քան մեկ միլիոն դոլար ապօրինի յուրացնելու համար, նա արդարացվել էր հանցանքի վաղեմության ժամկետը լրանալու  պատճառով: 

Դատավոր Գարսոնը հայտնի է շատ աղմկահարույց գործերով, մասնավորապես հենց նա է ժամանակին կայացրել  չիլիական բռնակալ Աուգուստո Պինոչետիի եւ «Ալ Կաիդայի» առաջնոդ Ուսամա Բել Լադենի դատավճիռները:  2000 թվականին նա գրավի դիմաց բաց է թողել Իսպանիայում ձերբակալված  ռուս մեդիամագնատ Վլադիմիր Գուսինսկիին: