Հայկական «Հատիսից» կրած պարտությունից հետո, «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ այդ խայտառակությունից հետո ստիպված է հեռանալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yenisafak-ը։
Թուրքական կանանց ուժեղագույն բասկետբոլային ակումբի՝ «Բեշիկթաշ»-ի գլխավոր մարզիչ Ազիզ Աքքայան հայտնել է, որ թողնում է իր պաշտոնը՝ նշելով. «Եվրագավաթում առաջին անգամ խաղացող եւ նոր կազմավորված հայկական „Հատիս“ ակումբին պարտվելը շատ մեծ ամոթ է, սա մի մեծ բիծ է „Բեշիկթաշ“-ի պատմության մեջ»,-ասել նրա գլխավոր մարզիչը։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայում բոլորը շոկի մեջ են «Բեշիկթաշ»-ի խայտառակ պարտությունից։ Եվրոպայում ուժեղագույն ակումբի համբավ ունեցող Բեշիկթաշը պարտվում է նորաստեղծ հայկական «Հատիսին»։
Նոյեմբերի 26-ին Ստամբուլում, որպես հյուր հանդես եկող «Հատիսը» ջախջախեց «Բեշիկթաշին»՝ 87-64 հաշվով։
Այսպիսով, երեք տուրից հետո «Հատիսը» հավաքել է 5 միավոր եւ F խմբի առաջատարն է: Հաջորդ հանդիպումը «Հատիս»-ը կանցկացնի դեկտեմբերի 3-ին Երեւանում հունական «Աթինաիկոս»-ի հետ:
Նշենք, որ շատ դժվար է Թուրքիայում հաղթել թուրքական ակումբներին: Գուցե հենց այդ պատճառով էր, որ բուքմեյքերական ընկերությունները չէին կասկածում, որ հաղթելու են թուրքերը եւ նրանց հաղթանակի համար հայտարարել էին 1,01 գործակից, սակայն մեր մարզուհիները կարողացան ոչ միայն կոտրել այդ վստահությունը, այլ նաեւ հաղթանակ տանել ջախջախիչ հաշվով:
Լուսանկարը «Հատիս» ակումբի՚




























