Խորվաթիայի անանուն մնալ ցանկացող բնակիչը շահել է ջեքփոթ` 30 տարվա ընթացքում ամեն շաբաթ վիճակախաղում լրացնելով միեւնույն թվերը: Նրա համբերությունն ու հավատարմությունն ի վերջո արդյունք են տվել. 2, 4, 7, 13, 17, 24, 36 թվերի համադրությունը Դուբրովնիկի բնակչին բերել է  2.3 միլիոն դոլարի շահում:

Հաղթողը շահումը կօգտագործի դժվար պայմաններում ապրող  բարեկամներին օգնելու համար: Տղամարդը չի հստակեցրել, թե որքան գումար է ծախսել այդ 30 տարիների ընթացքում, հայտնում է  firstnews-ը: