Չորս տարին մեկ օրացույցում հայտնվող փետրվարի 29-ը անվանվել է «յուրահատուկ, տարօրինակ, հայտնվող եւ անհետացող» օր: Բազմաթիվ հավատալիքների համաձայն, այդ օրը անհաջողություն է բերում ամբողջ տարվա համար:

Ասում են, որ այդ անսովոր օրը ծնված մարդիկ յուրահատուկ են, ունեն գերունակություններ, ոմանք նրանց նույնիսկ անվանում են «այլմոլորակայիններ»:

Այս ամենն սկսվել է նրանից, որ Հուլիոս Կեսարը որոշել է շտկումներ կատարել օրացույցում: Հավելյալ վեց ժամերը գումարելով մեկ օր են դարձրել եւ միացրել փետրվարին, որը կրկնվում է չորս տարին մեկ:

Յուրահատուկ օրը ամեն մարդ յուրովի է օգտագործում: Յուրահատուկ մեթոդ են մշակել իռլանդացիները: Միայն փետրվարի 29-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են փոխել իրենց ճակատագիրը եւ առաջարկություն անել ապագա ամուսնուն: Նման ավանդույթը գալիս է դեռ 11-րդ դարից: Այն տղամարդիկ, ովքեր մերժում էին առաջարկությունը, պետք է տուգանք վճարեին:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ կանայք, այդ օրը առաջարկություն անելով, 94 տոկոսով դրական պատասխան են սպանում, գրում է «ՊԼՆ»-ն: