Կիսպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Հայաստան – Կանադա (3։1) ընկերական հանդիպումից հետո կանադական թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Հարտը կիսվել է տպավորություններով։
Կանադական Toronto Star-ին տված հարցազրույցում մարզիչը նշել է, որ ինքն ուրախ է, որ Կանադան ընկերական հանդիպում անցկացրեց հենց Հայաստանի հավաքականի հետ։
«Մենք պետք է շատ աշխատենք։ Հայաստանի հավաքականը գերազանցեց մեզ ինչպես արագությամբ, այնպես էլ տակտիկական գործողություններով։ Մենք նման էինք մի թիմի, որը վերջին անգամ ֆուտբոլ էր խաղացել չորս ամիս առաջ։ Պարտվեցինեք, սակայն ես գոհ եմ մեր թիմի դարպասապահների խաղից։ Նրանք ավելի շատ գոլեր կարող էին բաց թողնել, քանի որ Հայաստանի հավաքականի հարձակման գիծը, հատկապես երկրորդ կեսում, չափազանց վտանգավոր էր գործում եւ բազմաթիվ գոլային պահեր եղան մեր դարպասի մոտ։ Մեր պաշտպանների գործողությունները ցույց տվեցին, որ աշխատելու շատ բան ունենք»,- նշել է Հարտը։
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն թերագնահատեցինք մրցակցին։ Հայաստանի հավաքականը շատ ավելի ուժեղ էր, քան ես էի պատկերացնում։ 3։1-ը դա արդարացի հաշիվ էր։ Եղանակային պայմաններն այնքան էլ լավը չէին, սակայն մրցակիցն էլ էր նույն պայմաններում խաղում»,- Ստեֆան Հարտի խոսքը մեջբերում է Toronto Star-ը։




























