Ռուսական Գազպրոմը եւ Electricite de Francе-ը (EDF) պայմանավորվածություն են ձեռք բերել «Հարավային հոսք» նախագծում ֆրանսիական ընկերության մանակցության շուրջ։ Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ռուսասատանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Փարիզում ընթացող ռուս-ֆրանսիական տնտեսական հանձնաժողովի նիստում։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը, երկկողմ պայմանավորվածությանը այսօր վերջակետ է դրվել։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Պուտինի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ երրորդ երկրների տարածքում համատեղ աշխատանքների իրականացման շուրջ։

«Սա նոր որակ է։ Փաստացի, ակտիվների փոխանակություն։ Սա այն է, ինչ մենք արել ենք նախորդ տարիներին, սակայն գերմանացի գործընկերների հետ»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք» եւ «Հարավայի հոսք» գազամուղների նախագծում Ֆրանսիայի խոշորագույն ձեռնարկությունների մուտքի թույլտվության հարցերն այսօր քննարկվել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի վարչապետների հանդիպման ժամանակ։

Ռուսաստանը «Հարավային հոսքը» նախատեսում է կառուցել մինչեւ 2013թ, որի թողունակությունը կկազմի տարեկան 47-63 մլրդ խ/մ։