24-ամյա երգչուհի Ռիհաննան իր ոճաբանին 20 հազար դոլար է վճարել, որ նա Լոս Անջելոսից գա Լոնդոն, գրում է Sun-ը:
Երգչուհին իր սանրվածքը վստահում է միայն իր ոճաբանին:
Լոնդոնի Corinthia հյուրանոցում երգչուհին լողավազան է գնացել, հետո էլ սաունայում եղել: Արդյունքում նրա սանրվածքը խաթարվել է: Իսկ հաջորդ օրը նա պետք է մասնակցեր բրիտանական ITV1-ի հաղորդումներից մեկին: Նա իր գլուխը չի վստահել լոնդոնցի ոճաբաններին եւ փոխարենը շտապ իր մոտ է կանչել իր ոճաբան Ուրսուլա Սթիվենին: Ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:
Ուրսուլան հասցրել է սարքել Ռիհաննայի մազերը, եւ նա բարձունքի վրա էր բրիտանացի հեռուստադիտողների առջեւ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:




























