ԱՄՆ կենտրոնական նահանգներում տորնադոյի զոհերի թիվը հասել է 28-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհերի մասին:
ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունում հայտնել են, որ մարտի 2-ին կեսօրից հետո տորնադոյի նվազագույնը վեց օջախներ էին նկատվել Ինդիանա, Կենտուկի եւ Օհայո նահանգներում:
Ամենաշատն աղետից տուժել է Ինդիանան, այստեղ 15 մարդ է զոհվել, տարերքը գրեթե ոչնչացրել է Մերիսվիլ քաղաքը եւ ավերել Չելսիի մի քանի տներ, գրում է CNN-ը:
Կենտուկի նահանգում տորնադոյի զոհ է դարձել 12 մարդ: Նահանգի նահանգապետը մարտի 2-ին հայտարարել է արտակարգ դրություն:
Տուժել են նաեւ Թենեսի եւ Ալաբամա նահանգները:



























