Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է թուրքական արբանյակային հեռուստատեսությամբ հարցազրույց տալու հրավերը, կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքը մերժել է ընդառաջ նման հրավերին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքը նշել է, թե «Հայկական խնդիր գոյություն չունի հայ ժողովրդի համար, ինչպես բնորոշում եք»:
«Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է եւ իբր այդպիսին, քննարկման, երկխոսության կամ բանակցության նյութ չի կարող դառնալ»,- ասված է պատասխանում:
Շեշտելով, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը եւ հատուցում վճարի, նամակի հեղինակները նկատել են, թե «Թուրքիան ինքնիրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան եւ շարունակում անտեսել հայ ժողովրդի իրավունքները»:




























