Թուրքիայից ապօրինի կերպով Հունաստան անցնել ցանկացող պակիստանցիները եւ բանգլադեշցիները  հասկանալով, որ իրենց նկատել են Հունաստանի սահմանը վերահսկող ոստիկանները, սկսել են կրակ բացել նրանց ուղղությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պակիստանցիներից եւ բանգալդեշցիներից կազմված փախստականների խումբը  փորձել է Մերիչ գետի վրայով նավակով անցնել Հունաստան։ Այդ ընթացքում  փախստականներին նկատել են սահմանը վերահսկող հույն ոստիկանները եւ փորձել կանխել ապօրինի հատումը, սակայն ենթարկվել են զինված հարձակման։ Հույն ոստիկանները պատասխան կրակ են բացել։ Փախստականներին հաջողվել է հետ վերադառնալ Թուրքիա։

Բախման հետեւանքով 2 փախստական վիրավորվել է, որոնց տեղափոխել են Թուրքիայի Արեւելյան Թրաքիայի հիվանդանոցներից մեկը։ Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հիշյալ փախտականների խմբին, որնց մեջ եղել են 19 բանգլադեշցի եւ 6 պակիստանցի։